25.11.2024
Թուրքական լիրան ռեկորդային անկում է գրանցել. տնտեսությունը բարդ վիճակում է հայտնվել
prev Նախորդ նորություն

Պեսկովը նշել է Սիրիայի հարցով Պուտինի եւ Թրամփի զրույցի բացակայության մասին

Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջեւ Սիրիայի դեմ հնարավոր հարձակումների մասին թեմայով հեռախոսազրույցներ նախատեսված չեն, հայտարարել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

Հարցին՝ արդյոք Ռուսաստանի նախագահը մտադիր է շփվել իր ամերիկացի գործընկերոջ հետ ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից Սիրիայի դեմ հնարավոր հարվածների նախապատրաստման ֆոնին, Պեսկովը պատասխանել է, որ ուղղակի շփում նախատեսված չէ:

«Ժամանակացույցում ԱՄՆ նախագահի հետ զրույց չկա: Այս հարցը չի բարձրացվել Վաշինգթոնի եւ Մոսկվայի միջեւ, չի նախաձեռնվել ոչ մեկի կողմից: Դուք գիտեք, որ Մոսկվան հետում է Վաշինգթոնից համապատասխան հայտարարություններին: Մենք դեռ կարծում ենք, որ պետք է խուսափել քալյերից, որոնք Սրիայում լարվածության աճին կհագեցնեն», — ասել է Պոսկովը:

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ զինված ուժերի միջեւ հաղորդակցության կապը չի ընդհատվել եւ շարունակում է գործել, այն ակտիվորեն օգտագործվում է երկու կողմերից: «Այդ գիծն առկա է, եւ այն գտնվում է ակտիվ վիճակում: Ես ձեզ ընդհանրապես եմ ասում, որ գիծը օգտագործվում է երկու կողմերից», - ավելացրել է մամուլի քարտուղարը: