Մոսկվայում փետրվարի 12-ին կկայանա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբբասի հետ: Ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները Մահմուդ Աբբասը ժամանել է Մոսկվա՝ հանդիպելու Պուտինի հետ: Նշվում է, որ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ Աբբասը փորձելու է նրա աջակցությունը ստանալ՝ Երուսաղեմի հարցում Միացյալ Նահանգների հետ խորացող հակասությունների ֆոնին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ կարգադրությամբ ճանաչել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը մեծ իրարանցում առաջացրեց իսլամական աշխարհում: Հատկանշական է, որ Պաղեստինի ղեկավարի այցը Մոսկվա հաջորդեց Իսրայելի վարչապետի այցին․ Վլադիմիր Պուտինը երկու շաբաթ առաջ էր ընդունել Բենյամին Նեթանյահուին: