24.11.2024
Թուրքիան հատուկ նշանակության զորքեր է ուղարկել Աֆրին
prev Նախորդ նորություն

Զարիֆ. Իրանն աշխարհի ամենաապահով երկիրն է

Սերբիայում բնակվող իրանցիների հետ Բելգրադում կայացած հանդիպման ժամանակ, ԻԻՀ ԱԳ նախարարը ասել է, որ Իրանն աշխարհի ամենաապահով երկիրն է:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ընդգծել է, որ Իրանի ժողովուրդն անկախատենչության խորհրդանիշ է համարվում, հավելելով. «Իրանի ժողովուրդն անվտանգություն ու հզորություն է տվել ԻԻՀ-ին»:

«Անկախ իրենց հավատքից, բոլոր իրանցիների սիրտը տրոփում է Իրանի համար»,- ընդգծել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը հավելել է, որ նույնիսկ ԱՄՆ-ի կողմից շրջափակումների խստացումը չի կարողացել ծնկի բերել Իրանի ժողովրդին: Նրա խոսքով. «ԱՄՆ-ն երբեք չի կարող տարածություն գցել Իրանի ժողովրդի ու ԻԻՀ համակարգի միջև»:

Անդրադառնալով Իրանի և 5+1 խմբի միջուկային համաձայնության կապակցությամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թշնամական դիրքորոշումներին ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Նա, ում առաջին գերակայությունը ՀԳՀԾ-ն չեղարկելն էր և ով այնԱՄՆ-ի պատմության ամենավատ համաձայնությունն էր կոչում, արդեն մեկ ու կես տարի է ինչ չի կարողացել որևէ քայլ ձեռնարկել և գիտակցում է, որ դրա համար թանկ է վճարելու»: