25.11.2024
Հալեպի ազատագրումից հետո ավելի քան 200 հազար բնակիչ վերադարձել է քաղաք
prev Նախորդ նորություն

Փորձագետ. ՌԴ–ի ու Իրանի դաշինքը դուրս է գալիս Սիրիայի սահմաններից

ՌԴ–ի ու Իրանի դաշինքը դուրս է գալիս Սիրիայի սահմաններից։ Այն ուղղված է տարածաշրջանում ամերիկյան ազդեցության թուլացմանը, Սաուդյան Արաբիայի վրա ճնշում գործադրելուն` նավթի գները բարձր պահելու համար, ինչպես նաև Թուրքիայի ու ԱՄՆ–ի միջև լարվածություն ստեղծելուն։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ֆաբրիս Բալանշը։

Նա նշել է, որ ամերիկացիները ցանկանում են արգելափակել Իրանի ազդեցությունը տարածաշրջանում ու այդ պատճառով մնում են Սիրիայի հյուսիսում։

Ըստ նրա, ՌԴ–ին ձեռնտու է մնալ Սիրիայում` Սիրիան Մոսկվայի համար Աֆղանստան չէ։ Ռուսական զորքերը կենտրոնացած են Լաքաքիայում ու Տարտուսում, բացի այդ, Մոսկվան սիրիական տարածքում փորձարկում է նոր զինտեխնիկա ու նպաստում դրա վաճառքի աճին։