Սիրիայի ու Իսրայելի միջև լարվածությունն աճում է։ Այստեղ առանցքային դերակատարում ունի ոչ թե ԱՄՆ–ն, այլ ՌԴ–ն`նախագահ Պուտինը կարողանումէ խուսանավել հիմնական գործող անձանց միջև, փոխանցում է Die Welt–ը։Այսօր Կրեմլի որոշումները շատ կարևոր են Իսրայելի անվտանգության համար` ռուսների ազդեցությունը Մերձավոր Արևելքում այսքան զգալի չէր եղել։Ռուս–իսրայելական հարցերով փորձագետ Ալեքս Թենզերը հայտարարել է, որ Պուտինը չի ցանկանում պատերազմ Իսրայելի ու Սիրիայի միջև` Իսրայելն անհրաժեշտ է ՌԴ–ի նախագահին, որպես Իրանին հակակշիռ։