24.11.2024
Թուրքիան Իրաքին 5 մլրդ դոլար պարտք է տալու. Չավուշօղլու
prev Նախորդ նորություն

Իրանը պատասխանել է ԱՄՆ-ին. Մենք օրինական հիմքերով ենք Սիրիայում գտնվում

Իրանը օրինական հիմքերով է Սիրիայում գտնվում, Սիրիան պետք է լքեն չհրավիրված արտաքին ուժերը: Այս մասին հայտարարել է Իրանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, Իրանի բարձրագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթին, հաղորդում է Mehr-ը:

«Իրանը Սիրիայում օրինական հիմքով է գտնվում, Սիրիայի կառավարության հրավերով: Սիրիան պետք է լքեն նրանք, ում Սիրիայի կառավարությունը չի հրավիրել», - ասել է Վելայաթին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Թեհրանը պետք է Սիրիայից իր զինված ուժերը եւ կազմավորումները դուրս բերի: