Ղասեմի. Ոչ մի երկիր Իրանի նման ջանք չի գործադրել Միջին Արևելքի անվտանգության համար
Ոչ մի երկիր Իրանի նման ջանքի չի գործադրել Միջին Արևելքի կայունության ու անվտանգության պահպանման համար: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարության խոսնակը:
Հակազդելով Միջին Արևելքում Իրանի ազդեցության վերաբեյալ ԱՄՆ ազգային հետախուզության վարչության պետ Դեն Քութսի հայտարարություններին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ դրանք շեղումներ են ու անհիմն հայտարարություններ: «Այս կարգի հայտարարությունները բխում են ԱՄՆ-ի քաղաքականությունից: ԱՄՆ կառավարությունը փորձում է աշխարհաի տարբեր շրջաններում, մասնավորապես՝ Միջին Արևելքում, շինծու վախ ու սարսափ առաջացնել»:
Հակազդելով Սիոնիստական ռեժիմի հետ լավածություններ ստեղծելու հարցում Իրանի դերակատարության հարցով Գերմանիայի կառավարության դիրքորոշմանը, հատկապես Սիրիայում իսրայելական կործանիչը խոցվելուց հետո, Ղասեմին ասել է. «Սիոնիստական օկուպանտ ու ագրեսոր ռեժիմն է, որ լուրջ վտանգի առջև է կանգնեցրել տարածաշրջանի անվտանգությունը, կայունությունն ու հանդարտությունը, ինչի համար պետք է քննադատվի»: