ՌԴ–ն մեծ հարգանքի է արժանի Սոչում Սիրիայի հարցով համաժողովի կազմակերպման ու այդ երկրում խաղաղության հաստատման համար։ Այդ մասին հայտարարել է քաղաքագետ Սթիվեն Լենդմանը։Նա նշել է, որ ԱՄՆ–ն ցանկանում է Սիրիայում ռեժիմի տապալում, այդ պատճառով Վաշինգտոնն աջակցում է Սիրիայում ռազմական գործողությունների շարունակմանը։Ըստ նրա, մոտակա ժամանակներս ԱՄՆ–ն իր դիրքորոշումը չի փոխելու։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը Սիրիայում ցանկանում է անվերջ պատերազմ ու ռեժիմի փոփոխություն։