24.11.2024
Իրանի բնակիչների 98 տոկոսն աջակցում է երկրի քաղաքական համակարգին. Ռոհանի
prev Նախորդ նորություն

The Platform for Rights and Justice. Մեկ միլիոն մարդ Թուրքիայում տուժել է արտակարգ ռեժիմից

Թուրքական իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ ավելի քան մեկ միլիոն մարդ Թուրքիայում տուժել է 18 ամիս տևած արտակարգ ռեժիմից` կորցնելով տնտեսական կարգավիճակ, սեփականություն և այլն։

The Platform for Rights and Justice–ը սոցհարցում է իրականացրել` արտակարգ ռեժիմի սոցիալական, տնտեսական, հոգեբանական ազդեցությունը պարզելու համար։

Զեկույցում նշվում է, որ ընդհանուր առմամբ արտակարգ ռեժիմից տուժել է մեկ միլիոն 200.000 մարդ։ Նշվում է, որ տուժախների 50%–ը ստիպված են եղել լքել սեփական տները, քաղաքները` դիսկրիմինացիայից խուսափելու համար։

Զեկույցում նշվում է, որ թուրքական կառավարությունը հետապնդել է հազարավոր մարդկանց, որոնք ոչ մի կապ չեն ունեցել պետական հեղաշրջման փորձի հետ։