Սիրիական Իդլիբ նահանգի հյուսիսում Թուրքիայի ԶՈւ ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել PKK-ի գրոհայինների կողմից։ Զոհվել է մեկ, վիրավորվել երկու մարդ։ Այս մասին ասվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի հաղորդագրությունում։«Իդլիբի դեէսկալացիոն գոտում ահաբեկիչների կողմից ականապատված ավտոմեքենայով հարձակման է ենթակվել ավտոշարասյունը, ինչի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացիական ծառայող։ Հարձակման հետևանքով վիրավորվել է մեկ զինծառայող և ևս մեկ քաղաքացիական ծառայող»,- ասվում է հաղորդագրությունում։