20.04.2025
Ադրբեջանական բանկերի վիճակը գնալով վատթարանում է
prev Նախորդ նորություն

Մոսկվան և Փարիզը Իրանի միջուկային համաձայնագրին խստորեն հետևելու օգտին են արտահայտվել

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը եւ Ժան Իվ Լե Դրիանը Իրանի միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար համատեղ համապարփակ գործողությունների ծրագրին խստորեն հետեւելու օգտին են արտահայտվել:

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ նախարարների հեռախոսազրույցի ժամանակ միջազգային օրակարգով կարծիքների փոխանակումը կենտրոնացած էր Սիրիայի հիմնախնդրի վրա: Երկու կողմերը նշել են, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդի 2254 բանաձեւի հիման վրա հակամարտության կարգավորմանն այլընտրանք չկա:

Լավրովն իր ֆրանսիացի գործընկերոջը տեղեկացրել է այս տարվա հունվարի 30-ին Սոչիում կայացած սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի արդյունքների մասին:

ՌԴ նախարարը շնորհակալություն է հայտնել Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակցին Սոչիի կոնգրեսին ուղարկելու համար:

Շամխանի. «Իրանի նկատմամբ շրջափակումները վերականգնելու Թրամփի պնդումներն անտեղի են»
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար