Շամխանի. «Իրանի նկատմամբ շրջափակումները վերականգնելու Թրամփի պնդումներն անտեղի են»
Իրանի նկատմամբ շրջափակումները վերականգնելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության մասին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Թեհրանը նման բան թույլ չի տա Վաշինգտոնին․ Թրամփը զուր ջանքեր է գործադրում»:
ԻՌՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, նշելով, որ Թրամփը փորձում է Իրանը ներկա վիճակից տանել դեպի հետ, ասել է.«Առկա խոչընդոտներով հանդերձ, Իրանը չի նահանջելու իր հզոր դիրքից և Իրանի Իսլամական Հանրապետության դիրքն այնպիսի դիրք չէ, որ անհիմն պատճառներով անկում ապրի»:
Նաև անդրադառնալով Իրանի ժողովրդին ահաբեկիչ կոչելու ԱՄՆ նախագահի հայտարարությանը, Շամխանին հավելել է.«Իրանը ներկայումս հատուկ դիրք է զբաղեցնում տարածաշրջանում: Իրանի այս բարձր դիրքը ոչ թե պատահականության, այլև թշնամիների կողմից ստեղծված պատերազմի ու շրջափակումների նման խոչընդոտների վերացման ուղղությամբ Իրանի տարած գործնական ջանքերի արդյունք է»: