Թուրքական օդուժը հարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսային Քանդիլ շրջանում գտնվող քուրդ զինյալների դիրքերին: Թուրքական ԶՈւ-ն հայտնել է «Քրդստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը պատկանող 11 դիրքի ոչնչացման մասին: Հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջադրանքը կատարելուց հետո թուրքական F-16 կործանիչները վերադարձել են Թուրքիայի տարածքում գտնվող իրենց ավիաբազաները: