24.11.2024
Ռուսաստանն ու Իրանը շարունակելու են Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարը. ՌԴ դեսպան
prev Նախորդ նորություն

Մարդկանց մասայական մասնակցությունը ցույցերին ամերիկյան դավադրությունների պատասխանն է

Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բարձր է գնահատել հսկայական քանակությամբ մարդկանց մասնակցությունը Իսլամական Հեղափոխության հաղթանակի տարեդարձի կապակցությամբ ողջ երկրով մեկ կազմակերպված ցույցերին:

Ռոուհանին դա անվանել է պատասխան ամերիկյան դավադրություններին: Այդ մասին տեղեկացնում է IRNA-ն:

«Մարդկանց աննախադեպ մասնակցությունը ցույցերին պատասխան էին մեր ազգի դեմ ամերիկյան դավադրություններին»,- ասել է նախագահ Ռոուհանին լրագրողներին:

Իրանի նախագահը միացել է Ազադի փողոցում միլիոնավոր մարդկանց, ովքեր Իրանի այլ հատվածներում գտնվող մարդկանց հետ նշում են Իսլամական Հեղափոխության տարեդարձը: