Սիրիայի իշխանությունները տեղեկացված են եղել «Ձիթապտղի ճյուղ» օպերացիայի մասին Աֆրինում, ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն՝ թուրքական YeniŞafak թերթին տված հարցազրույցում:Չնայած, նրա խոսքով, Թուրքիան Սիրիայի իշխանություններից թույլտվություն չի խնդրել այն անցկացնելու համար, քանի որ դրա անհրաժեշտությունը չի եղել:Նա նաև նշել է, որ Ստամբուլում շարունակում է գործել Սիրիայի գլխավոր հյուպատոսարանը:Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիայի զինված ուժերը մտադիր են հասնել իրենց նպատակին և կարճ ժամկետներում ազատագրել Աֆրինը: Նա նաև նշել է, որ Անկարան կցանկանար, որ ԱՄՆ-ն լիներ իր դաշնակից Թուրքիայի կողմից և ոչ թե՝ ահաբեկիչների:«Թուրք – ամերիկյան հարաբերությունների ապագան կախված է ԱՄՆ-ից»,- ասել է Չավուշօղլուն: