24.11.2024
Ալե Հաբիբ. Շրջափակումը ոտնահարում է մարդկանց առաջադիմության իրավունքը
prev Նախորդ նորություն

Քաղաքագետ. ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև պատերազմ չի լինի

Ամերիկյան գեներալները, հասարակական ու պետական գործիչներներն մտահոգված են, որ ՌԴ–ն կարող է կորցնել համբերությունն ու սկսել «հայելային պատասխանների» փոխարեն ավելի խիստ միջոցներ ձեռնարկել։ Այդ մասին հայտարարել է ամերիկացի քաղաքագետ Դմիտրի Սայմսը։

Ըստ նրա, ԱՄՆ–ում կարծում են, որ ի տարբերություն Հյուսիսային Կորեայիч ՌԴ–ն ոչ մի պարագայում չի կիրառի միջուկային զենք ու դրա առկայությունը Մոսկվայի մոտ կարելի է հաշվի չառնել։

Սայմսը վստահ է, որ ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև պատերազմ չի լինի։ Նա հավելել է, որ պատժամիջոցներն ունեն զսպող գործոն, սակայն դրանք աշխատելու են մինչև որոշակի պահ, ինչը Սպիտակ տանը չեն գիտակցում։