Ալե Հաբիբ. Շրջափակումը ոտնահարում է մարդկանց առաջադիմության իրավունքը
ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցչի տեղակալը հայտարարել է, որ անկայունությունն աշխարհում չքավորության տարածման պատճառն է: «Տնտեսական շրջափակումներն արգելում են կայուն զարգացման իրագործմնն ու ոտնահարում մարդկանց առաջադիմության իրավունքը»,-ասել է նա:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Էսհաղ Ալե Հաբիբը ՄԱԿ-ի հասարակական զարգացման հանձնաժողովի 56-րդ նստաշրջանում ունեցած ելույթում ասել է. «Չնայած աշխարհում չքավորության դեմ պայքարի ուղղությամբ վերցված դրական քայլերին, դեռ շատ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններում տառապում են սաստիկ չքավորությունից»:
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչի տեղակալն անդրադառնալով աշխարհում ու այդ թվում Միջին Արևելքի տարածաշրջանում զինված հակամարտությունների ու անկայունության գոյությանն ընդգծել է հատկապես կանանց ու երեխաների վրա այդ հակամարտությունների բացասական ազդեցությունը:
«ԻԻՀ-ն տարբեր լուծումներ որդեգրելով, ազգային զարգացման հնգամյա վեցերորդ ծրագրի, նաև այլ նախագծերի ու ծրագրերի շրջանակում, գործադրել է չքավորության դեմ պայքարի ծրագրերը և այդ բնագավառում օրենքներ է ընդունել»,-նշել է ՄԱԿ-ում ԻԻՀ մշտական ներկայացուցչի տեղակալը: