8.06.2025
Քաղաքագետ. ԱՄՆ–ի ու ՌԴ–ի միջև պատերազմ չի լինի
prev Նախորդ նորություն

Անկարան պարզում է Աֆրինում թուրքական տանկը խոցած զենքի ծագումը

Անկարան հետաքննում է, թե որ երկիրն է քրդական կազմավորումներին զենք տրամադրել, որով փետրվարի երեքին Սիրիայի Աֆրին քաղաքում խոցել են թուրքական տանկը։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք ունենք որոշակի ենթադրություններ, սակայն ժամանակից շուտ չենք հայտարարի, պետք է սպասել հստակ արդյունքներին»,-նշել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի գլխավոր շտաբից ավելի վաղ հայտնել էին, որ քրդերը թուրքական տանկ են խոցել, որի արդյունքում զոհվել են հինգ զինվորականներ։

ՌԴ-ն բավարարել է մեր գնային և ժամկետային պահանջները. Էրդողանը՝ С-400-ների գնման մասին
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին