24.11.2024
Իսրայել-ՌԴ փոխգործակցությունը խիստ կիրառելի օրինակ պետք է լինի Հայաստանի համար. արևելագետ
prev Նախորդ նորություն

Սոչիից Սիրիա վերադարձող օդանավը հրաշքով խուսափել է հրթիռակոծությունից. հայ պատգամավոր

Այսօր Դամասկոսի օդանավակայանում ահաբեկչական խմբավորումների զինյալների կողմից հրթիռակոծության է ենթարկվել Սոչիից վերադարձող օդանավը։ Օդանավի ուղևորները վերադառնալիս են եղել Սոչիում կայացած Սիրիայի ազգային երկխոսության կոնգրեսից:


Ինչպես փոխանցում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասարը», պատվիրակության կազմում է եղել Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավոր Ժիրայր Ռեիսյանը, որը պարբերականի հետ զրույցում նշել է, որ ահաբեկիչների արձակած առաջին հրթիռն ընկել է օդանավից մի քանի մետր հեռավորության վրա, դրանից հետո նրանց ուղղությամբ արձակվել է ևս երկու հրթիռ:


«Բարեբախտաբար, տուժածներ չկան, օդանավն էլ չի վնասվել», - ասել է Ռեիսյանը: tert.am