24.11.2024
ՌԴ-ն բավարարել է մեր գնային և ժամկետային պահանջները. Էրդողանը՝ С-400-ների գնման մասին
prev Նախորդ նորություն

Մահու պայքար. ՌԴ ԶՈւ Սու-25-ի օդաչուի կռվի կադրերը հայտնվել են համացանցում

Համացանցում է հայտնվել Սիրիայում փետրվարի 3-ին խոցված ռուսական Սու-25 գրոհիչի օդաչուի վերջին մարտական գործողության եւ ահաբեկիչների հետ կռվի կադրերը:


Iz.ru-ի հաղորդմամբ, տեսանյութում երեւում է, թե ինչպես ավելի քան տասնյակ ահաբեկիչներ շրջափակում են օդաչուին։ Զինվորականը մինչեւ վերջ կռվել է՝ միայնակ մնալով զինված գրոհայինների դեմ։



Նշվում է նաեւ, որ դիմադրության պատճառով զինյալները, չնայած քանակական առավելությանը, նրան մտեցել են շատ զգուշությամբ, իսկ երբ նրանք շատ մոտ են եղեկ օդաչունից, պայթյուն է որոտացել, որից հետո ահաբեկիչները փախչել են:


Ռուսական Սու-25 գրոհիչ խոցվել էր Սիրիայի Իդլիբ նահանգում փետրվարի 3-ի երեկոյան։ Օդաչուն սպանվել էր ահաբեկիչների հետ մարտում: ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է օդաչուի մահը: Չհաստատված տեղեկությունների համաձայն՝ նրա անունը Ռոման Ֆիլիպով է:


Ըստ տեղեկությունների, այն խոցվել էր շարժական զենիտահրթիռային համալիրից, որը Սիրիայում «էր հայտնվել հարեւան երկրից»:


Այս մասին հայտարարել էր ՌԴ Պետդումայի բարեկամության խմբի համակարգող եւ Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Դմիտրի Սաբլին, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Առկա տեղեկատվության համաձայն՝ համալիրը Սիրիա էր բերվել մի քանի օր առաջ:


Այնուհետեւ ՌԴ Պն-ից հայտնեցին, որ Ռուսաստանի զինված ուժերը բարձր ճշգրտության զենքերով հարված են հասցրել Սու-25 ուղղությամբ հրթիռն արձակած շրջանին, սպանվել են «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորման 30 զինյալներ։