22.04.2025
Փորձագետ. միայն Պուտինի հեղինակությունը զերծ պահեց Սիրիան ու Իսրայելը լոկալ պատերազմից
prev Նախորդ նորություն

Չավուշօղլու. Այլեւս ԱՄՆ–ից խոստում չենք սպասում, միայն գործ ենք ակնկալում

Մեր դաշնակից ԱՄՆ–ից գյուլենականների, Աֆրինի քրդերի եւ այլ հարցերում լուրջ սխալներ ենք տեսել։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն։

Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն նշել է, թե ԱՄՆ զինվորականները դեռ Մինբիջում են, որպեսզի թույլ չտան թուրքական զորքերը հարվածեն քրդական ուժերին։

«Մեր սպասելիքներն ԱՄՆ–ից պարզ են ու հստակ։ Արդեն խոստումներ չենք սպասում, այլ գործ ենք սպասում։ ԱՄՆ չի կատարել մեզ տված խոստումները։ Կամ հարաբերությունները կարգավորում ենք, կամ դրանք ամբողջովին փչանալու են։ Մեր դաշնակից ԱՄՆ–ից գյուլենականների, Աֆրինի քրդերի եւ այլ հարցերում լուրջ սխալներ ենք տեսել»,– ասել է Չավուշօղլուն։

Die Welt. ռուսների ազդեցությունը Մերձավոր Արևելքում այսքան զգալի չէր եղել
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան