Սիրիայի ՀՕՊ ուժերը իսրայելական օդուժի մի քանի ինքնաթիռներ են խոցել (լուսանկար, տեսանյութ)
10.02.2018
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական թիրախներին, որից հետո ինքնաթիռների վրա կրակ է բացվել հակաօդային պաշտպանության համակարգերից։
Արդյունքում F-16 ինքնաթիռներից մեկը խոցվել է եւ ընկել Իսրայելի հյուսիսում, օդաչուները չեն տուժել, տեղեկացնում է BBC-ն՝ հղում անելով իսրայելական զինվորական աղբյուրներին։
«Այսօր վաղ առավոտյան Իսրայելի թշնամի ինքնաթիռները նորից ագրեսիա են իրականացրել՝ գրոհելով կենտրոնական մասում ռազմաբազաներից մեկը: Մեր ՀՕՊ ուժերը կրակ են բացել և մի քանի ինքնաթիռ խոցել»,- ասել է ռազմական աղբյուրը:
Իսրայելյանը հայտարարել է, որ մինչ այդ իր տարածքում հայտնաբերվել եւ ոչնչացվել է իրանական անօդաչու սարք, որը արձակվել էր Սիրիայի տարածքից։ Այդ պատճառով էլ իսրայելյան օդուժը գրոհել է «իրանական թիրախներին» Սիրիայում։
«Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը կատաղի կրակ են բացել, մեկ F16 ընկել է Իսրայելում, օդաչուներին վտանգ չի սպառնում», - ասել է Իսրայելի Զինված ուժերի խոսնակ Ջոնաթան Կոնրիկուսը։
Սիրիական պետական «Սանա» գործակալությունը տեղեկացնում է ոչնչացված մի քանի ինքնաթիռների մասին։