20.04.2025
Իրանի ԱԳՆ. Թուրքիան պետք է վերանայի իր միջամտությունը Սիրիայում
prev Նախորդ նորություն

Թուրքիան ՆԱՏՕ-ին տեղյակ է պահում Աֆրինում ընթացող գործողության մասին. Սթոլթենբերգ

Թուրքիան ՆԱՏՕ-ին տեղյակ է պահել սիրիական Աֆրինում ընթացող ռազմական գործողության մասին և կանի դա հետագայում: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը:

«Մենք կաշխատենք առավելագույն լայն շփումներ ապահովել այն երկրների միջև, որոնց ցամաքային ուժերը ներկա են Սիրիայում», - ասել է նա:

Սթոլթենբերգը ընդգծել է, որ Թուրքիան դաշինքի այն անդամներից է, որն էական ներդրում է ունեցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում:

Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը չի մեկնաբանել Անկարայի ռազմական քաղաքականությունը` նշելով միայն, որ 2016-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել:

ԱՄՆ-ն չի կարող պաղեստինցիներին խաղաղ համաձայնագիր պարտադրել. Աբաս
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար