24.11.2024
Թուրքիան ՆԱՏՕ-ին տեղյակ է պահում Աֆրինում ընթացող գործողության մասին. Սթոլթենբերգ
prev Նախորդ նորություն

ԱՄՆ-ն չի կարող պաղեստինցիներին խաղաղ համաձայնագիր պարտադրել. Աբաս

ԱՄՆ-ն չի կարող պաղեստինցիներին (Իսրայելի հետ) խաղաղ համաձայնագիր պարտադրել: Այս մասին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը, փոխանցում է AP-ն:

Հանրահավաքում ելույթ ունեցող Աբասը ձեռքը բարձրացրել ու ասել է. «Սա մեր ձեռքն է, եւ մենք միակն ենք, որ կստորագրենք (համաձայնագիրը)»: Նրա խոսքով՝ բանակցությունները կարող են վերսկսվել միայն մեկ պայմանով, որ Պաղեստինի ապագա պետության կազմ մտնեն Արեւմտյան ափը եւ Գազայի հատվածը՝ Արեւելյան Երուսաղեմ մայրաքաղաքով, եւ «1967 թվականի պատերազմի ժամանակ Իսրայելի գրաված բոլոր տարածքները»:

Պաղեստինցիները վրդովված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմամբ: Աբասն ասել է, որ այս քայլը ԱՄՆ-ին որպես միջնորդ վարկաբեկում է: