«ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայի գործողություններից Սիրիայի հյուսիսում». Մոգերինի
Եվրամիությունն անհանգստացած է այն ռազմական գործողությունից, որը Թուրքիան ծավալել է Սիրիայի հյուսիսում: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով Եվրախորհրդարանի նստաշրջանում: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը:
«Մենք խորապես անհանգստացած ենք Սիրիայի հյուսիսում նոր ռազմաճակատների հայտնվելու կապակցությամբ: Նոր ռազմաճակատների բացումը խնդրի լուծում չէ, եւ դա ավելի անվտանգ չի դարձնի Թուրքիան»: Նրա խոսքով՝ «կայուն անվտանգությունը կարող է ձեռք բերվել միայն քաղաքական լուծման հիման վրա, բանակցությունների ճանապարհով»,- ասել է նա:
Մոգերինին համոզված է, որ «բոլոր ռազմական գործողությունները պետք է կենտրոնանան ՄԱԿ-ի համապատասխան ցուցակում ներառված ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի վրա, այլ ոչ թե ուրիշ երեւէ մեկի դեմ»: Եվրամիությունը, Մոգերինիի խոսքով, «հանձնառու է Սիրիայի միասնությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը»: