24.11.2024
«ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայի գործողություններից Սիրիայի հյուսիսում». Մոգերինի
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Իրանի շահերը Կասպից ծովում կապված են Հյուսիս–Հարավի հետ

Իրանի շահերը Կասպից ծովում կապված են Հյուսիս–Հարավ տարանցիկ միջանցքի նախագծի կյանքի կոչման հետ։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Մուստաֆա Ազարիանը։

Նա նշել է, որ Իրանը, հանդիսանալով մերձկասպյան երկրներից մեկն, ունի իր գեոքաղաքական ու գեոտնտեսական շահերը տարածաշրջանում։ Դրանք բոլորն էլ կապված են Հյուսիս–Հարավ միջանցքի կյանքի կոչման հետ, ինչի մեջ հետաքրքրված է նաև ՌԴ։

Ըստ նրա, այդ միջանցքը կարող է դառնալ Սուեցի միջանցքի այլընտրանքը։

Մուստաֆա Ազարիանը հավելել է, որ ծրագրի իրականացումը կապված է նաև անվտանգության ապահովման հետ Կասպից ծովում` Կովկասն ու Կենտրոնական Ասիան կապող այդ միջանցքի վերահսկման համա պայքարում են ԱՄՆ–ն ու ՌԴ–ն։