Աֆրինում թուրքական ռազմական գործողությունը մեզ շեղեց ԻՊ դեմ պայքարից. Թիլերսոն
Աֆրինում թուրքական ռազմական գործողությունը Սիրիայի արեւելքում «Իսլամական պետության» պայքարից մեզ շեղեց: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը`հավելելով, որ ուժերը տեղափոխվել են այնտեղ` Աֆրին:
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները դեռեւս մտահոգված է Սիրիայի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցող վերջին զարգացումներով եւ կոչ է անում բոլոր կողմերին կենտրոնանալ ԻՊ դեմ հաղթանակի վրա:
«Մենք կշարունակենք Թուրքիայի հետ բացարձակապես թափանցիկ լինել Սիրիայում ԻՊ դեմ պայքարի մեր ջանքերի վերաբերյալ», - ասել է նա:
Այնուամենայնիվ, Թիլերսոնը ասել է, որ Միացյալ Նահանգները կպահպանի Սիրիայում ռազմական ներկայությունը, որը կենտրոնացած է ԻՊ դեմ (հաղթանակի):
Նա նշել է, որ ԻՊ-ն Իրաքի եւ Սիրիայի ազատագրված տարածքներում կամ այլուր «վերածնվելու» հատկություն ունի:
«Մեզանից յուրաքանչյուրը պետք է շարունակի ամրապնդել ԻՊ-ին հակազդելու մեր կոալիցիան: Մենք տեսանք Իրաքում եւ Սիրիայում ԻՊ ներկայության հետեւանքները: Պատմությունը չպետք է կրկնվի»: