17.02.2026
Փորձագետ. Եթե Թուրքիան ցանկանում է գրավել Աֆրինը, ապա պետք է այն ոչնչացնի
prev Նախորդ նորություն

Քրդերն ու Դամասկոսը պայմանավորվել են, որ սիրիական բանակը կմտնի Աֆրին

Սիրիայի կառավարությունը և քրդերի ինքնապաշտպանական ուժերը պայմանավորվել են, որ սիրիական զորքերը կմտնեն Աֆրին՝ պաշտպանելու համար այդ շրջանը: Այդ մասին հայտնել է «Ալ Մայադին» հեռուստաալիքը սեփական իրազեկ աղբյուրի վրա հղումով:

«Սիրիայի ղեկավարությունն ու քրդական ինքնապաշտպանական ուժերը պայմանավորվել են, որ սիրիական բանակը կմտնի Աֆրին», իրազեկել է աղբյուրը։

Ըստ աղբյուրի, որոշումն ընդունվել է առաջին հերթին Թուրքիայի և նրա դաշնակից ուժերի հարձակումները հետ մղելու նպատակով:

Թիլերսոնին հայտնեինք գյուլենականների և քրդերի հետ կապված անհանգստությունը. Չավուշօղլու
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` sputnik
16.02.2026
Բաքուն հայտնել է հունվարին Հայաստան 2,4 մլն դոլարի արտահանման մասին