28.03.2024
Քրդերն ու Դամասկոսը պայմանավորվել են, որ սիրիական բանակը կմտնի Աֆրին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

Թիլերսոնին հայտնեինք գյուլենականների և քրդերի հետ կապված անհանգստությունը. Չավուշօղլու

Անկարայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպումից հետո կողմերը մամուլի ասուլիսով են հանդես եկել։

Թուրքական BirGun–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թիլերսոնի հետ հանդիպմանը ամերիկյան կողմին կրկին հայտնել է գյուլենականների ու Սիրիայի քրդերի հետ կապված Թուրքիայի անհանգստությունը։

Չավուշօղլուն նշել է, թե հետագայում ԱՄՆ–ի հետ համագործակցությունն առարկայական դարձնելու համար որոշում է կայացվել վիճելի խնդիրների հետ կապված համակարգող մեխանիզմներ ստեղծել, որպեսզի որեւէ խնդիր ընթացքում չանտեսվի։

Նշենք, որ մեկ օր առաջ էլ Թիլերսոնը հանդիպել էր նախագահ Էրդողանի հետ։ Հանդիպումը տեւել էր 3 ժամ։ Թարգմանությունը վստահվել էր Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուին։ Հանդիպման գլխավոր թեման եղել է Սիրիայի ու Իրաքի շուրջ զարգացումները։

Վրաստանը, Ադրբեջանը և Թուրքիան պայմանավորվել են «Հարավային գազային միջանցքի» շուրջ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար
25.03.2024
Ադրբեջանական լրատվամիջոցներում Հայաստանի հասցեին հնչող սպառնալիքներն անընդունելի են. Կլաար