24.11.2024
Փորձագետ. Իրանը շահագրգռված է Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանմամբ
prev Նախորդ նորություն

Սիրիայում ռազմական բախման հետեւանքով ռուսաստանցիներ են զոհվել. Մոսկվան մեղադրում է ԱՄՆ-ին

Ռուսաստանի ԱԳՆ նախապես հաստատում է Սիրիայում ԱՄՆ-ի ղեկավարած արեւմտյան երկրների կոալիցիոն ուժերի հարվածի հետեւանքով 5 ռուսաստանցիների զոհվելու փաստը:


Ինչպես հայտնում է РИА Новости-ին այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:


Դիվանագետի խոսքով, ենթադրաբար խոսքը ՌԴ քաղաքացիների մասին է, սակայն այս ամենը պետք է դեռ ստուգել: «Հատուկ ընդգծում եմ, որը խոսքը ՌԴ զինծառայողների մասին չէ», - ասել է Զախարովան՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել ռազմական բախման ժամանակ:


Դրա հետ մեկտեղ, նա «դասական ապատեղեկատվություն» է անվանել լուրերն առ այն, որ Սիրիայի կառավարական ուժերի ուղղությամբ միջազգային կոալիցիայի հարվածների հետեւանքով «բազմաթիվ ռուսաստանցի զինվորականներ են զոհվել»:


Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին Սիրիայում հինգ ՌԴ քաղաքացիների զոհվելու մասին, որոնք Ռուսաստանի զինված ուժերի ծառայողներ չեն:


Նրանց մահը, ըստ նախնական տվյալների, պայմանավորված է Դեյր-էլ-Զորում ամերիկյան կոալիցիայի իրականացրած հարվածներով: