30.05.2023
Փորձագետ. Կարևոր է նվազեցնել այլ երկրների միջամտությունը Սիրիայի ներքին գործընթացներին
prev Նախորդ նորություն

Նորություններ գործընկերներից

ՌԴ-ն ու Թուրքիան պայմանագիր կկնքեն Ս-400-ների ևս մեկ համակարգի մատակարարման շուրջ

Ռուսաստանն ու Թուրքիան 2020 թվականին նախատեսում են զենիթահրթիռային Ս-400 «Տրիումֆ» ևս մեկ համակարգի մատակարարման շուրջ պայմանագիր կնքել, այս մասին ТАСС-ին հայտնել է ռազմադիվանագիտական աղբյուրը։

«2020 թվականի մարտ-հունիս ամիսներին առաջին խմբաքանակի մատակարարման ավարտից հետո նույն թվականին նախատեսվում է ստորագրել նոր պայմանագիր 2021 թվականին Թուրքիային Ս-400 համալիրների ևս մեկ համակարգի մատակարարման շուրջ։ Մատակարարման նոմենկլատուրան նման կլինի առաջին պայմանագրին», - պատմել է գործակալության զրուցակիցը։

Աղբյուրի խոսքով՝ նախատեսվում է, որ նոր փաստաթղթում կողմերը կպայմանավորվեն արտադրության մասնակի տեղայնացման մասին՝ թուրքական ընկերությունները ռուսական լիցեզիայի ներքո կսկսեն պատրաստել Ս-400 բաղկացուցիչ մասերը, որոնք չունեն ծայրահեղ կարեւոր նշանակություն։

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային «Ռոսօբորոնէքսպորտ» ծառայությունում չեն մեկնաբանել այս տեղեկությունը։

Թուրքիան Իրաքին 5 մլրդ դոլար պարտք է տալու. Չավուշօղլու
Հաջորդ նորություն next
 Մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ
27.05.2023
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՊՆ