ԱՄՆ-ում ԵՄ դեսպան. Բրյուսելը չի հովանավորելու Իրանի դեմ հրթիռային շրջափակումը
Եվրոպան չի պաշտպանելու հրթիռային ծրագրի նման պատճառաբանությամբ Իրանի դեմ առևտրական շրջափակումների վերականգնումը:
«Բլումբերգ» ինտերնետային կայքը, հղում կատարելով ԱՄՆ-ում ԵՄ դեսպան Դեյվիդ Օ՛Սալիվանին գրել է. «Իրանի դեմ շրջափակումները դադարեգվել են, և նկատի առնելով Իրանի բարիացակամությունը, հնարավոր չի լինելու դրանք վերականգնել»:
«Եվրոպացի գործընկերների հետ իրենց բանակցություններում ամերիկացի պաշտոնատարները կենտրոնացել են Իրանի բալիստիկ հրթիռների ընդլայնման ծրագրի սանձման վրա, որի մասին որևէ ընդգծում չկա 2015 թվականի համաձայնության մեջ»,-հավելել է ԱՄՆ-ում ԵՄ դեսպանը:
Օ՛Սալիվանը նշել է, որ Եվրոպան փորձելու է իր դիրքորոշումներն ԱՄՆ-ի դիրքորոշումներին համապատասխանեցնելու համար որևէ լուծում գտնել: «Եվրոպան չի գնալու որևէ քայլի, ինչը կարող է վտանգել միջուկային համաձայնությունը և այդ կապակցությամբ կրկին բանակցություն չի վարելու»,- ասել է նա: