24.11.2024
ԱՄՆ-ում ԵՄ դեսպան. Բրյուսելը չի հովանավորելու Իրանի դեմ հրթիռային շրջափակումը
prev Նախորդ նորություն

Hürriyet. Թուրքիան խնդիրներ կունենա արտաքին պարտքի հետ

Տնտեսագետների մոտ մտահոգություններ են առաջանում կապված Թուրքիայի արտաքին պարտքի հետ։ Hürriyet–ի փոխանցմամբ, այդ կանխատեսումների վրա ազդում է գլոբալ տնտեսական կլիմայի փոփոխության սպասելիքները, ինչպես նաև Թուրքիայի զարգացման տնտեսական ու քաղաքական վատ հեռանկարը։

Նշվում է, որ կառավարության կողմից շեշտվող պետության արտաքին ցածր պարքտի մասին հայտարարություններն արդեն իսկ ակտուալ չեն։

Նախորդ շաբաթ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ Հաքան Օզիլդիզը հոդված էր հրապարակել, որտեղ նշվում էր, թե բանկային ու մասնավոր հատվածի արտաքին պարքտն աստիճանաբար վերածվում է պետական պարտքի`իր բոլոր հեռու գնացող հետևանքներով։

Կանխատեսվում է նաև լիրիայի արժեզրկում ու բանկերի և ընկերությունների մոտ նո խնդիրների առաջացում։