23.04.2025
Hürriyet. Թուրքիան խնդիրներ կունենա արտաքին պարտքի հետ
prev Նախորդ նորություն

The Washington Post. ԱՄՆ–ն առնչվում է Մերձավոր Արևելքում ՌԴ–ի աճող ազդեցության հետ

ԱՄՆ–ն` ԻՊ–ի պարտությունից հետո առնչվում է Մերձավոր Արևելքում ՌԴ–ի ու Չինաստանի աճող ազդեցության հետ։

ԱՄՆ–ի կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ջոզեֆ Վոտելը հայտարարել է, որ վերոնշյալ գերտերությունները տարածում են իրենց ռազմական ու քաղաքական ազդեցությունը Սիրիայից մինչև Աֆղանստան` մարտահրավեր նետելով ամերիկյան շահերին, փոխանցում է The Washington Post–ը։

Նա նշել է, որ Պուտինը շարունակում է աջակցել նախագահ Ասադին. Մոսկվան Սիրիայի նախագահին է տրամադրում ռազմական օգնություն, ինչը թույլ է տալիս Ասադին իր ազդեցության տակ վերցնել մինչ այդ ընդդիմության հսկողության տակ գտնվող շրջանները։

Քեդմին Սիրիայի մասին. Դամասկոսը պետք է համոզի Էրդողանին ճանաչել Ասադին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան