25.11.2024
Փորձագետ. Մերձավոր Արևելքում լարվածությունն ազդելու է նաև Ադրբեջանի վրա
prev Նախորդ նորություն

Փորձագետ. Թուրքիայի ու ԱՄՆ–ի հարաբերությունները լարվելու են

Սիրիան այս պահին առաջնային տարածաշրջանն է, որն ապակայունացվել է ԱՄՆ–ի կողմից։ ԱՄՆ–ն այն ապակայունացնում է ԻՊ–ի, Ջաբհատ ան–Նուսրայի և այլ կազմակերպությունների ձեռքով։ Այդ մասին հայտարարել է փորձագետ Ալեքսեյ Պոդբերյոզկինը։

Նրա խոսքով, ԱՄՆ–ի քաղաքականության պատճառով Սիրիան հույս չպետք է ունենա, թե իրավիճակը կայունանալու է։


«Մերձավոր Արևելքում ու Միջին Արևելքում ապակայունացումը`ԱՄՆ–ի երկարաժամկետ ռազմավարությունն է։ Թուրքիան այդ քաղաքականության զոհ է։ Անկարան չի կարող դուրս գալ այդ տարածաշրջանին`մինչև չկայունացնի իրավիճակը, իսկ ԱՄՆ–ին այդպիսի կայունացումը ձեռնտու չէ։ Թուրքիայի ու ԱՄՆ–ի հարաբերությունները լարվելու են»,–հավելել է նա։