25.11.2024
Թուրքիայի վարչապետը խոստացել է առանց Իրաքի համաձայնության Սինջարում գործողություն չսկսել
prev Նախորդ նորություն

Մարշալի հիմնադրամ. Բևեռացումը` սպառնալիք Թուրքիայի համար

Թուրքիայում բևեռացումը խաթարում է ժողովրդավարությունը երկրում ու նախապայմաններ ստեղծում մաժորիտար ու պոպուլիստական քաղաքականության համար։ Այդ մասին հայտարարել է գերմանական Մարշալի հիմնադրամի թուրքական մասնաճյուղի ղեկավար Օզգյուր Յունլուհսարջիքկլին։

Ստամբուլի Բիլղի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ թուրքական հասարակությունն այնքան է բևեռեցված, որ քաղաքացիները բաց չեն այլոց կարծիքները լսելու համար։

Նա նշել է, որ այդ պայմաններում քաղաքական գործիչը կարող է հսկողության տակ պահել ընտրողների մի հատվածին` աչք փակելով մյուսների քաղաքական իրավունքների ոտնահարման վրա։

Նրա խոսքով, Թուրքիան, հանդիսանալով բազմազգ, կործանված կայսրության հետնորդ, ունի սոցիալական համախմբվածության կարիք` բևեռացումը խաթարում է թուրքական հասարակությունում ներքին կամուրջների կառուցումը։