25.11.2024
ԱՄՆ–ն պարտվել է Սիրիայի պատերազմում. Քեդմի
prev Նախորդ նորություն

Թուրքիայի վարչապետը խոստացել է առանց Իրաքի համաձայնության Սինջարում գործողություն չսկսել

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադիի հետ հեռախոսազրույցում խոստացել է Իրաքում ռազմական գործողություններ չսկսել առանց Բաղդադի համաձայնության: Այս մասին նշված է ալ Աբադիի մամուլի ծառայության հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայտարարության համաձայն՝ Յըլդըրըմը հաստատել է «Իրաքի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ համաձայնության բացակայությունը Իրաքի տարածքում ՔԱԿ գրոհայինների դեմ գորոծողություններ անցկացնելու մասին». «Մենք ցանկանում էինք ասել, որ որեւէ գործողություն չենք անցկացնի առանց Իրաքի կառավարության համաձայնության, եւ մենք նկատի չունեինք, որ նրանց հետ համաձայնության ենք եկել»,- հայտարարության մեջ մեջբերված է թուրք վարչապետի խոսքը:

Ալ Աբադին իր հերթին շեշտել է, որ սահմանը իրաքյան ուժերի վերահսկողության ներքո է, եւ Բաղդադը դեմ է սահմանով գորհայինների ցանկացած անցմանը Իրաքի տարածքից Թուրքիա:

Թուրքիայի վարչապետը նաեւ ողջունել է ահաբեկչական խմբավորումների դեմ Իրաքի հաղթանակը եւ Էրբիլում ու Սուլեյմանիեում օդանավակայանների բացումը, ինչպես նաեւ հավելել է, որ Թուրքիան հաստատել է Իրաքի Քուրդիստանի հետ ավիահաղորդակցության վերականգնման որոշումը:

Ավելի վաղ Յըլդըրըմը հայտարարել էր, որ Թուրքիան Իրաքի Քուրդիստան ինքնավար շրջանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնում է մարտի 23-ից: