25.11.2024
Թուրքիան ցամաքային ռազմական գործողություն է սկսել Իրաքում՝ Սինջարի շրջանում
prev Նախորդ նորություն

Աֆրինում գործողությունը`մեսիջ էր ԱՄՆ–ին - Գաբրիել

«Ձիթենի ճյուղ» գործողությունն Աֆրինում Թուրքիայի հզորության ցուցադրությունն էր։ Անկարան ցույց տվեց ԱՄՆ–ին, որ ուժեղ խաղացող , որը թույլ չի տա ստեղծել ինչ–որ կազմավորումներ քրդական հսկողության տակ։


Այդ մասին հայտարարել է Գերմանիայի նախկին ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը, փոխանցում է Der Tagesspiegel–ը։


Նշվում է, որ Ձիթենի ճյուղ» գործողության ժամանակ կիրառվել են ոչ միայն Թուրքիայի ցամաքային ուժերը, այլ նաև օդուժի կեսը։ Ըստ Գաբրիելի, Աֆրինի գործողությունը ցույց տվեց, որ Արևմուտքն արդեն չի կողմնորոշվում դեպի Արևմուտք։ 


Նա նշել է, որ Սիրիայի հետպատերազմական ապագան անկարելի է պատկերացնել առանց Թուրքիայի ազդեցության։