ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով պաշտոնական այցով գտնվում է Վրաստանում, հայտարարել է, որ վրաց գործընկերոջ հետ պայմանավորվել է Վերին Լարսի այլընտրանքի հարցում: «Եթե ձեզ հետաքրքրում է` լինելո՞ւ է, արդյոք, այլընտրանք Լարսին, ապա կարող եմ հավաստիացնել, որ լինելու է: Մնացածի մասով դեռ փակագծերը չեմ բացի»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Կարապետյանը` ընդգծելով, որ վրացական կողմի հետ համաձայնության են եկել ինչպես Լարսի, այնպես էլ էներգետիկ միջանցքի հարցում: Ընդհանուր առմամբ Հայաստանի վարչապետը իր այցը Վրաստան արդյունավետ և կառուցողական է գնահատել: Նրա խոսքով` ամբողջությամբ կատարվել է այն ծրագիրը, որով մեկնել է Վրաստան: