18.06.2026
Արամ Օրբելյան. Ռոբերտ Քոչարյանի դեմ նախաձեռնված գործը իրավական հիմքեր չունի
prev Նախորդ նորություն

Հայաստանը կաջակցի ճգնաժամերից տուժածների պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին

ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի (ECOSOC) հումանիտար հարցերին նվիրված նստաշրջանին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցելու հումանիտար գործողությունների արդյունավետության բարձրացմանն ու ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությունը։


Նա կարևորել է միջազգային հումանիտար իրավունքի և հումանիտար սկզբունքների լիակատար պահպանումը՝ մտահոգություն հայտնելով քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների դեմ հարձակումների, հումանիտար օգնության հասանելիության, ինչպես նաև միջազգային հումանիտար կազմակերպությունների, այդ թվում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մուտքի խոչընդոտման կապակցությամբ։


Ներկայացնելով տարածաշրջանի հումանիտար մարտահրավերների հաղթահարմանը միտված Հայաստանի փորձը՝ դեսպան Հովհաննիսյանը շեշտել է, որ հումանիտար գործողությունները պետք է ուղեկցվեն վերականգնմանը նպաստելու, դիմադրողականություն ձևավորելու և ներառականությունը խթանելու շարունակական ջանքերով:


Անդրադառնալով փախստականների մեծածավալ հոսքին Հայաստանի արձագանքին՝ նա ընդգծել է կայուն լուծումների կարևորությունը, որոնք աջակցում են փախստականներին և ընդունող համայնքներին: Նշվել է Հայաստանի կառավարության կողմից ՄԱԿ գործակալությունների հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերը՝ միտված փախստականների պաշտպանությանը և նրանց երկարաժամկետ ինտեգրմանը:


 

Դավիթ Ղազինյանը երկու ամսով կալանավորվեց
Հաջորդ նորություն next