18.06.2026
Հայաստանը կաջակցի ճգնաժամերից տուժածների պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
prev Նախորդ նորություն

Դավիթ Ղազինյանը երկու ամսով կալանավորվեց

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը երկու ամսով կալանավորվեց։ ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի միջնորդությունը։


Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ գործը վերաբերում է ընտրակաշառքի ենթադրյալ նախապատրաստմանը։ «Դատական նիստը տևել է ողջ գիշեր, ավարտվել է առավոտյան ժամը 7:10-ին, դատական ակտը պետք է հրապարակվեր ժամը 9:00-ին, սակայն կալանավորման որոշումը հրապարակվեց փոքր-ինչ ուշացումով։ Ընդ որում, ողջ նիստի ընթացքում որևէ փաստարկ չի ներկայացվել։ Որոշումն ապօրինի է», - կարծում է նա։


 

Բացահայտվել են խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր
Հաջորդ նորություն next