25.11.2024
Անդրանիկ Մանուկյանը դիմել է ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քատուղարին. սա քարոզչության հարթակ չէ
prev Նախորդ նորություն

Եվրոպայում մուսուլման բնակչության թիվը կտրուկ կաճի

Ամերիկյան հետազոտական «Փիու» կազմակերպությունը հայտարարել է, որ ապագա տասնամյակների ընթացքում Եվրոպայում ավելանալու է մահմեդական բնակչության թիվը:

Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ մինև 2050թ. Եվրոպայի բնակչության 7-14 տոկոսը մուսուլմաններ են լինելու, մինչդեռ 2016թ. այդ թիվը կազմել է 4 տոկոս:

Այդ հետազոտությունը կատարվել է հաշվի առնելով միջին տեմեպերով էմիգրանտների ներհոսքի ամբողջական դադարը և առաջիկա տարիների ընթացքում միգրացիայի աճը:

Հաստատությունը կանխատեսում է, որ նույնիսկ փախստականների ներհոսքի լիովին դադարեցման դեպքում Ֆրանսիայում 2016թ. 5մլն. 700 հազար կազմող մուսուլմանների թիվը 2050թ. հասնելու է 8 մլն. 600 հազարի:
Այս թիվը ցույց է տալիս, որ Եվրապայի ամենամեծ մուսուլման հասարակությունը լինելու է Ֆրանսիայի մուսուլման բնակչությունը: