17.06.2026
Աջափնյակում մեծ ողբերգություն է կանխվել. երբ պատասխանատվությունը դառնում է առաքելություն
prev Նախորդ նորություն

Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է, կան տուժածներ

Դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսն այսօր Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:


«Նախնական տվյալներով՝ երեխաներն ու մեծահասակաները ստացել են համապատասխան բուժօգնություն, երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման»,- հայտնում են գերատեսչությունից:


Առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել են, որ վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ:


«Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել»,- ասվում է Առողջապահության նախարարության հայտարարությունում:


Նշվում է նաև, որ Երևան տեղափոխված երեք երեխաների կյանքին սպառնացող վտանգ առկա չէ:


Վթարի պատճառների մասին մանրամասներ առայժմ չեն հաղորդում:


 


 

Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով ՀՀ Կառավարության առանցքային միջնորդությունը
Հաջորդ նորություն next