17.06.2026
Առաջարկվում է օրենքում ավելացնել մեկ տոն եւս՝ Նավասարդ
prev Նախորդ նորություն

Քննարկվել է ԵՄ երկրներ ձուկ արտահանելու գործընթացին վերաբերող նախաձեռնությունը

2025 թվականից Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես թույլտվություն է ստացել արտահանելու ձուկ եւ ձկնամթերք Եվրոպական միության երկրներ: Եվրոպական հանձնաժողովի կանոնակարգի համաձայն` ձուկ եւ ձկնամթերք արտադրող, պահպանում իրականացնող տնտեսավարողներն արտահանելու համար պետք է գրանցված լինեն Եվրոպական միության Առեւտրի վերահսկման եւ փորձագիտական (TRACES) համակարգում:


Օրենքների նախագծերով վերոնշյալ համակարգում գրանցման լիազոր մարմին է սահմանվել Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ): Համակարգում գրանցվելու նպատակով տնտեսավարող սուբյեկտը դիմում է ներկայացնում լիազոր մարմնին, որն իրականացնում է ստուգում եւ դրական դիրքորոշման դեպքում հայտը ներկայացնում է Եվրոպական հանձնաժողովի հաստատմանը: Տվյալ ստուգման գործընթացի համար կիրառելի չէ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասով ՀՀ օրենսդրությունը:


Վերոնշյալ կարգավորումներն ԱԺ հերթական նիստում ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տաթեւիկ Սարգսյանը: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Սննդամթերքի անվտանգության մասին» եւ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը:


Նշվել է, որ այս գործընթացներն ուղղված են շուկաների դիվերսիֆիկացմանը, ինչն էլ իր հերթին կնպաստի արտահանման ծավալների ավելացմանը, տնտեսությունների ավելի արդիականացմանը՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան:


Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Ղահրամանյանը բարձրաձայնել է հանձնաժողովի դրական եզրակացության մասին:


 

Արամ Օրբելյան. Ռոբերտ Քոչարյանի դեմ նախաձեռնված գործը իրավական հիմքեր չունի
Հաջորդ նորություն next