Եթե տեմպը պահպանվի ստիպված կլինենք առանց սիմպտոմներով պացիենտներին «բուժել» տանը. Թորոսյան Այն ինչ արվում է այսօր Հայաստանի առողջապահական համակարգի կողմից, տասնապատիկ ավելին է քան կարելի է սպասել տարիներ ի վեր առողջապահության վրա ՀՆԱ-ի 1.5% պետական ծախսերով երկրի առողջապահական համակարգից և միայն արդյունք է բուժաշխատողների, ինչպես նաև մեր այլ գերատեսչությունների աշխատակիցների անձնվիրական ծառայության: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: 00:15
Մարզահամերգային համալիրի նախասրահը վերածվել է «մեծ հիվանդասենյակի». հաստատում Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի նախասրահում իսկապես տեղադրվել են հարյուրավոր մահճակալներ, որտեղ հարկ եղած դեպքում կարող են ընդունվել կորոնավիրուսով վարակված մարդիկ: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասաց պարետատան մամուլի հարցերի պատասխանատու Մանե Գևորգյանը: 23:23
Համանախագահները «չեն ճանաչում, բայց ընդունում են ի գիտություն» Արցախում ընտրությունները ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ այսօր Արցախում կայացած նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ 21:59
Արցախում ընտրություններն ավարտվեցին. մասնակցությունը 72,7% է կազմել Արցախում երեկոյան ժամը 20.00-ին ավարտվեց նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: 21:23
Կորոնավիրուսի համավարակ. Զոհրաբ Մնացականյանը կապվել է ԱՄՆ պետքարտուղարության հետ Մարտի 31-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ 21:05
ԱՄՆ-ը ցանկանում է ներդրում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ. Լին Թրեյսի ԱՄՆ-ը շատ է հպարտանում այն աշխատանքով, որը կատարվել է Ղարաբաղում վերջին 20 տարիներին։ Այս մասին դեսպանության Facebook-յան էջում տեսաասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ պատասխանելով Արցախում ականազերծման օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշման մասին հարցին։ 21:01
Արցախում ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 17.00-ի դրությամբ Արցախում ընտրություններին մասնակցել է 66731 ընտրող (ընտրողների 63,8 տոկոսը): 19:27
ԱԺ-ն առանց ընդդիմության առաջին ընթեցմամբ ընդունեց մեկ անգամ տապալված «լոկացիայի օրենքը» Ազգային ժողովը մարտի 31-ին առանց խորհրդարանական ընդդիմության պատգամավորների մասնակցության ընդունեց Համաճարակի հետևանքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ քաղաքացիների զանգերը և տեղաշարժը վերահսկող «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ փաթեթը: 19:23
Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երեւանի և Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երեւանի եւ Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը։ Այս մասն հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: 18:52
Հայաստանում կորոնավիրուսով վարակված 30 անձանց բնակության վայրը դեռևս պարզված չէ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերն ըստ Երևանի և մարզերի: 18:47
Պաշտպանության բանակի հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է. Ջալալ Հարությունյան Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի խոսքով` ՊԲ հատվածում սահմանային իրավիճակը վերահսկելի է։ 18:39
Հույս ունենք, որ ապրիլի կեսերին-մայիսի սկզբին կվերադառնանք բնականոն կյանքին. Պարետ Իսկ մինչ այդ սահմանափակումներն ավելի են խստացվելու, քանի որ վերահսկողությունը պետք է դառնա ավելի արդյունավետ։ 17:56
Լուծարել և ոչնչացնել Հայաստանում գտնվող ամերիկյան բիոլաբորատորիաները. Ասրյանի պահանջը Ակնհայտ է այն փաստը, որ կորոնավիրուսի «ստեղծագործողը» բնությունը չէ. այն արհեստածին և լաբորատոր ծագում ունեցող վարակ է և նպատակամիտված է մարդկանց մահերի թիվը բազմապատկելուն: 16:42
Պաշտոնյաների պարգևատրումների ֆոնդի միջոցներն ուղղել սոցաջակցության ծրագրերին. Մարուքյան «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկով: 16:31
Դոլարի փոխարժեքն աճել է 3,67 դրամով. եվրոն եւս թանկացել է ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 31-ին, կազմել է 504.47 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 3.67 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ 16:30
Varks.am-ում ժամկետանց պարտավորությունների տոկոսները կներվեն, եթե մարեն մայր գումարը «ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ Լուծարվող ՈւՎԿ» ՓԲԸ Լուծարային հանձնաժողովը հայտարարություն է տարածել։ Այս մասին հայտնում են ԿԲ-ից։ 16:28
Ստիպված ենք առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները. Փաշինյան Ներողություն եմ խնդրում սահմանափակումների համար, բայց դա իսկապես անհրաժեշտ է: 15:43
Սպասվում է տնտեսական աղետ. Արցախն ընտրում ու զգուշանում է Արցախում Ազգային ժողովի ու նախագահական ընտություններին մասնակցում են թեկնածուներն և լրագրողների հետ զրույցում կիսվում չճանաչված հնարապետության ապագայի մասին իրենց պատկերացումներով: 15:25
Փոխվարչապետը նամակով դիմել է «Գազպրոմ»-ի նախագահին՝ գազի գնի փոփոխության վերաբերյալ Հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգոռեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, նպատակահարմար ենք համարում սկսել նոր բանակցություններ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ: 15:07
Քաղաքացիների հեռախոսազանգերը ֆիքսելու աղմկահարույց օրինագիծն ԱԺ-ն չընդունեց Կառավարության նախագիծը չընդունվեց: 14:53
Փորձագետ. ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի բարելի գինը բարձրանա Նավթի առանցքային տարբերությունն այլ ապրանքներից կայանում է նրանում, որ այն պետք է պահպանվի իր արտադրական ենթակառուցվածքների սահմաններում, որոնց թվում են խողովակաշարերը, տերմինալները, նավերը, նավթավերամշակման գործարաններն և այլն: Դրանք, սակայն, ունեն սահմանափակ հզորություններ: Այդ մասին հայտարարել է փորձագետ Իգոր Ստրեմոուխովը: 14:48
Փաշինյանը և Լուկաշենկոն քննարկել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը Եվ փոխգործակցությանը նվիրված հարցեր: 14:40
ՀԿԵ-ն շարունակում է ապահովել երկաթուղային բեռնափոխադրումների իրականացումը Միջքաղաքային ավտոմոբիլային փոխադրումների արգելքի և ուղևորահոսքի կրճատման պայմաններում ընկերությունը շարունակում է մատուցել միջքաղաքային ուղևորափոխադրումների ծառայութնուններ՝ Երևան-Գյումրի-Երևան, Գյումրի-Երևան-Գյումրի, Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան ուղղություններով: 14:27
Դամասկոսը կոչ է անում կյանքի կոչել Իդլիբի շուրջ համաձայնագիրը Դամասկոսը կոչ է անում կյանքի կոչել Իդլիբի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին հայտարարել է Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Միքդադը: 13:59
Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 13:40
ԿԲ-ն բանկերին առաջարկում է վարկառուի վճարած տոկոսների մասին տեղեկանքները ներկայացնել ՊԵԿ Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված` Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպություններին առաջարկում է` 2020թ․ 1-ին եռամսյակում (ըստ ամիսների)՝ վարկառուի (համավարկառուի) կողմից վճարված տոկոսների վերաբերյալ տեղեկանքների բնօրինակները (ՀՀ կառավարության 19․02․2015թ․ N205-Ն և 05․10․2017թ․ N1321-Ն որոշումներով սահմանված կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով սահմանված) փոստային ծառայության միջոցով ներկայացնել Կոմիտե։ 13:37
Հարությունյանի խոսնակը հայտնում է Մասիս Մայիլյանի կողմնակիցների կողմից սադրանքների մասին «Համապատասխան մարմիններից պահանջում ենք անհապաղ միջոցներ կիրառել»,- գրել է Պողոսյանը: 13:19
ԱՄՆ-ն «Փեթրիոթ»-ներ է տեղակայել Իրաքում՝Իրանից պաշտպանվելու համար ԱՄՆ-ն «Փեթրիոթ» ՀՕՊ համակարգեր են տեղակայել Իրաքում ամերիկյան ռազմակայաններում՝իրանական հրթիռներից պաշտպանվելու համար: Այդ մասին հայտնում են ամերիկյան և իրաքյան ռազմական աղբյուրները: 13:18
Արցախում ժամը 11.00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 24,9 տոկոսը Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 11.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26 037 ընտրող (ընտրողների 24,9 տոկոսը): 13:08
Անկարայի կողմնակալ և ապակառուցողական դիրքորոշման հերթական օրինակ. Արցախի ԱԳՆ արձագանքը Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Արցախի Հանրապետությունում նախագահական և խորհրդարանական ընտրությունները խախտում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և խաթարում են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը։ 13:00
Վարչապետն իր և տիկին Աննա Հակոբյանի անունից ցավակցություն է հայտնել Լևոն Արոնյանին Վարչապետն իր և տիկին Աննա Հակոբյանի անունից ցավակցություն է հայտնել Լևոն Արոնյանին՝ Արիաննե Կաոլիի մահվան կապակցությամբ 12:36
Տնտեսագետ. Էժան նավթի ժամանակահատվածը կարճ կտևի Էժան նավթի ժամանակահատվածը կարճ կտևի, քանի որ մեկ բարելի համար 25 դոլարից ցածր գները աղետալի են աշխարհի բոլոր արտադրողների համար: Այդ մասին հայտարարել է տնտեսագետ Իգոր Յուշկովը: 12:28
Առաջիկա օրերին ՀՀ առողջապահական համակարգը կհամալրվի 100 շնչառական ապարատներով Նաև 60 հազար թեստերով, այլ պարագաներով՝ դիմակներով, բժշկական հատուկ հագուստով, ակնոցներով և այլն: 12:27
Թուրքիայի փորձերը հանդես գալու միջազգային իրավունքի պաշտպանի դերում սնանկ են. ԱԳՆ Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում անցկացվող ընտրությունների վերաբերյալ հայ ժողովրդի հանդեպ այդ երկրի թշնամական քաղաքականության հերթական արտահայտությունն է: 12:12
Տավուշի մարզում հակառակորդի գնդակից վիրավորված 14-ամյա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը կայուն է, գանգատներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամլո պատասխանատու Գեւորգ Դերձյանը։ 11:53
Հատուկ չվերթով Կալկաթայի ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչները փոխադրվում են ՀՀ. Ավինյան Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ եւ ֆինանսավորմամբ, Պարտետատան եւ ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների եւ նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: 11:44
Ադրբեջանում առկա է 140 քաղբանտարկյալ «Ազատություն Ադրբեջանի քաղբանտարկյալներին» միությունը հրապարակել է երկրում քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որտեղ առկա է 140 անուն: 11:35
Ընտրող զինծառայողներին բաժանվում են դիմակներ, ձեռնոցներ և ախտահանիչ միջոցներ․ Արցախի ՊԲ Մարտի 31-ին Արցախի Հանրապետությունում մեկնարկած համապետական ընտրություններին, ինչպես ընտրելու իրավունք ունեցող բոլոր քաղաքացիները, այնպես էլ զինծառայողները այցելում են ընտրատեղամասեր՝ կատարելու իրենց քաղաքացիական պարտքը. հաղորդագրություն է տարածել Արցախի ՊՆ-ն: 11:20
Մենք ունենալու են 200%-անոց խայտառակություն. Ռուբեն Մելիքյանը՝ «օրենք-1984»-ի մասին Կառավարության ներկայացրած «օրենք-1984»-ը պարունակում էր երեք 100%-անոց խայտառակ դրույթ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։ 11:15
Ադրբեջանը արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և ՄԱԿ գլխավոր քարտուղարին. ԱԳՆ Այս ռազմական միջադեպը փաստում է, որ կամ ադրբեջանական կողմը չի վերահսկում սահմանին իր զինված ստորաբաժանումների գործողությունները, կամ գնում է իրադրության միտումնավոր սրման՝ կրելով դրա հետևանքների ողջ պատասխանատվությունը: 10:21
«Սիրում եմ քեզ, քաղցրս, ննջիր խաղաղությամբ». մահացել է Լևոն Արոնյանի կինը Երևանում մահացել է հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոլին։ 09:58
Արցախում մեկնարկել են համապետական ընտրությունները Ժամը 08.00-ին բացվել են ընտրատեղամասերը. արցախցիները մասնակցում են նախագահական և խորհրդարանական ընտրություններին: 09:46
Մամուլ. Կորոնավիրուսը հետաձգել է Վանեցյանի կուսակցության համագումարը Կուսակցության ստեղծման նախապատրաստական աշխատանքները փաստացի ավարտվել են, պատրաստ է ընդհանուր կառուցվածքը: 09:34