23.11.2024
Լուծարել և ոչնչացնել Հայաստանում գտնվող ամերիկյան բիոլաբորատորիաները. Ասրյանի պահանջը
prev Նախորդ նորություն

Հույս ունենք, որ ապրիլի կեսերին-մայիսի սկզբին կվերադառնանք բնականոն կյանքին. Պարետ

Հույս ունենք, որ ապրիլի կեսերին-մայիսի սկզբին Հայաստանը կվերադառնա բնականոն կյանքին: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:


Նա նշեց, որ սահմանափակումներն ավելի են խստացվելու, քանի որ վերահսկողությունը պետք է դառնա ավելի արդյունավետ։ Մասնավորապես, գործընթացին կարող են ներգրավվել ոստիկանության և այլ կառույցների ուժերը: Բայց դրա հետ մեկտեղ հույս ունի, որ այս իրավիճակը երկար չի տևի.


«Հույս ունենք, որ ապրիլի կեսերից, մայիսի սկզբից Հայաստանն ամբողջապես կվերադառնա բնականոն կյանքին, եթե շղթաների կանխարգելման ու անձանց մեկուսացմսն աշխատանանքերը կարողանանք իդեալական իրականանցնել», - ասաց Ավինյանը: Նաև ավելացրեց, որ իրականացնելու են ազատ տեղաշարժի հնարավոր բոլոր սահմանափակումները, կիրառվելու են տարբեր տույժեր ու տուգանքներ։


Նրա խոսքով, Հայաստանն այս պահին երրորդ փուլում է.


«Երկրորդ փուլի վերջին ենք մոտեցել ու մոտենում ենք երրորդ փուլին», - հավելեց նա:


VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այսպիսով հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք:


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ կառավարությունը ստիպված է առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Նրա խոսքով, իրավիճակը բավականին լուրջ է թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում:


Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մեծ մասը՝ 424 անձ, ջերմություն չունեն, 90-ը թոքաբորբ ունեն, 30-ը գտնվում են ծանր վիճակում: