4.10.2024
Արցախում մեկնարկել են համապետական ընտրությունները
prev Նախորդ նորություն

«Սիրում եմ քեզ, քաղցրս, ննջիր խաղաղությամբ». մահացել է Լևոն Արոնյանի կինը

Երևանում մահացել է հայ շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիաննե Կաոլին։


Մարտի 15-ին, ժամը 00:02-ին Սեբաստիայի փողոցի և Իսակովի պողոտայի խաչմերուկի մոտակայքում՝ կամրջի տակ, Արիաննեի վարած «Lexus RX350» մակնիշի ավտոմեքենանբախվել էր կամրջի հենասյանը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել նրան, ապա հոսպիտալացրել «Աստղիկ» ԲԿ: Այս օրերի ընթացքում Արիանեն մի շարք վիրահատություններ է տարել, սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել երիտսարդ կնոջ կյանքը:


Արիաննեի ամուսինը՝ Լևոն Արոնյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել


«Բառեր չունեմ արտահայտելու իմ կսկիծը կնոջս՝ Արիաննեի մահվան կապակցությամբ։ Նա ինտիլիգենտ, աշխատասեր, ուրախ անձնավորություն էր, որ գեղեցիկ կյանք ապրեց...


Սիրում եմ քեզ, քաղցրս, ննջիր խաղաղությամբ»,-գրել է Լևոն Արոնյանը։


Արիաննեին Լևոն Արոնյանի հետ աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ ծանոթացրել է Արոնյանի ավստրալացի ընկերը, որը Արիանայի առաջին ուսուցիչն է եղել։ Լևոնն ու Արիաննեն նշանադրվել էին 2015թ․ փետրվարին, ամուսնացել՝ 2017թ․ սեպտեմբերին, սակայն մինչ այդ նրանք ավելի քան տասը տարի միասին էին ապրում։


Արիաննեն 33 տարեկան էր...


VERELQ-ի ողջ խմբագրակազմը իր ցավակցությունն է հայտնում Արիաննե Կաոլիի անժամանակ և ողբերգական մահվան կապակցությամբ:


 


 

Ադրբեջանը արհամարհում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին և ՄԱԿ գլխավոր քարտուղարին. ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` inter-freight.by
03.10.2024
Հայաստանը խստացնում է արտադրանքի անվտանգության վերահսկողությունը ԵԱՏՄ շրջանակներում