Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երեւանի և Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը
ՀՀ Պարետի որոշմամբ՝ վեց ժամով կասեցվել է Երեւանի եւ Եղեգնաձորի 5 տնտեսվարողի գործունեությունը։ Այս մասն հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
«Հաստատած ուղեցույցի դրույթները խախտելու պատճառով գործունեության ժամանակավոր կասեցման որոշում կիրառվել է արդեն շուրջ 2 տասնյակ տնտեսվարողի հանդեպ։ Ակտիվ մշտադիտարկումը շարունակվում է։
Կազմակերպությունների կողմից կատարման ենթակա ցուցումները պարունակող ուղեցույցը` ԱԱՏՄ պաշտոնական կայքում՝ այս հղումով։ Խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։
Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի «Թեժ գիծն» է 8107», - ասված է հաղորդագրության մեջ։
VERELQ-ը հիշեցնում է, որ Հայաստանում մարտի 31-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 50 նոր դեպք է գրանցվել: Այսպիսով հանրապետությունում հաստատվել է կորոնավիրուսի 532 դեպք:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 31-ին հայտարարեց, որ կառավարությունը ստիպված է առնվազն 10 օրով երկարացնել խստացված սահմանափակումները։ Նրա խոսքով, իրավիճակը բավականին լուրջ է թե՛ աշխարհում, թե՛ Հայաստանում:
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակված անձանց մեծ մասը՝ 424 անձ, ջերմություն չունեն, 90-ը թոքաբորբ ունեն, 30-ը գտնվում են ծանր վիճակում: Առողջացածների թիվը հասել է 31-ի: