Արցախում ժամը 17.00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը

157

Տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն ` ժամը 17.00-ի դրությամբ Արցախում ընտրություններին մասնակցել է 66731 ընտրող (ընտրողների 63,8 տոկոսը):


Ըստ ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ Ստեփանակերտ քաղաքում 39022 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 23370 ընտրող կամ ընտրողների 59.9%-ը, Ասկերանի շրջանում՝ 12104 ընտրողից 8665 ընտրող կամ ընտրողների 71.6%-ը, Հադրութի շրջանում՝ 8796 ընտրողներից 6019 ընտրող կամ ընտրողների 68.4%-ը, Մարտակերտի շրջանում՝ 13372 ընտրողներից 8936-ը կամ 66.8.3%-ը:


Մարտունու շրջանում՝ 17342 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 11258 ընտրող կամ 64.9%-ը, Շահումյանի շրջանում՝ 2140 ընտրողներից 1418 ընտրող կամ ընտրողների 66.3%-ը,Շուշիի շրջանում՝ 3945 ընտրողներից՝ 2535 ընտրող կամ ընտրողների 64.3%-ը, Քաշաթաղի շրջանում` 7106 ընտրողներից 4160 ընտրող կամ ընտրողների 58.5%-ը, Երևան 1 տեղամասում՝ 776 ընտրողից 370 ընտրող կամ ընտրողների 47.7%-ը:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...