23.11.2024
Դոլարի փոխարժեքն աճել է 3,67 դրամով. եվրոն եւս թանկացել է
prev Նախորդ նորություն

Պաշտոնյաների պարգևատրումների ֆոնդի միջոցներն ուղղել սոցաջակցության ծրագրերին. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջարկով:


«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաճարակի տարածման հետևանքով ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել և, ըստ մասնագետների կանխատեսումների, դեռ ավելի են ընկնելու, միաժամանակ հայտնի չէ, թե հատկապես ընթացիկ տարում որքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը՝


քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված «30%-ների») ֆոնդի միջոցները հաջորդ ամսվանից ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին»,- ասված է առաջարկի մեջ:


Нет описания фото.